Նախօրեին «Հրապարակ»-ը գրել էր, որ կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանն ազատվել է աշխատանքից և նշանակվելու է սփյուռքի փոխնախարար, իսկ բնապահպանության փոխնախարար է նշանակվելու «Անանիա Շիրւսկացի» ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը:
«Երեկ այդ հրամանները հրապարակվեցին: Ի դեպ, Ջիլավյանը Տիգրան Սարգսյանի կադրերից էր, որի հետ, փաստորեն, Գագիկ Բեգլարյանը հրաժարվել է աշխատել: Մինչդեռ հայտնի է, որ վարչապետն աշխատում է աշխատակազմերի ղեկավարների միջոցով և ինքն է նշանակում նրանց»,- հավելում է «Հրապարակ»-ը:









































