Էներգետիկ ըմպելիքներ արտադրող Red Bull-ը նախատեսում է առաջիկա ձմռանը թողարկել Red Bull Crashed Ice Kinect խաղը Xbox 360-ի համար: Խաղը մեկնարկում է Microsoft Studios-ի հետ և մշակվել է Bongfish ընկերության կողմից:
Red Bull Crashed Ice Kinect-ը ստեղծված է Red Bull Crashed Ice միջոցառման մոտիվներով, որտեղ օլիմպիական BMX խաղերի համար նախատեսված էքստրեմալ ուղիով մրցումներ են տեղի ունենում, միայն թե ճանապարհն այստեղ ավելի նեղ է ու կարճ:
Red Bull-ը պարբերաբար կազմակերպում կամ հովանավորում է սպորտային և կիսասպորտային միջոցառումներ տարբեր երկրներում:











































