The Hangover Part III («Տղամարդկանց խրախճանք III») ֆիլմի ստեղծողները Լաս Վեգասում արքայազն Հարրիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին կադրեր կներառեն ֆիլմում: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Star պարբերականը:
2012 թվականի օգոստոսի 17-ին արքայազն Հարրիին Լաս Վեգասի հյուրանոցի համարներից մեկում աղջիկների հետ մերկանալու դիմաց բիլիարդ է խաղացել:
Միջոցառման ժամանակ մերկ արքայազնին լուսանկարել են, որոնք հետո հայտնվել են համացանցում: Բրիտանական արքայական ընտանիքը հաստատել է լուսանկարների վավերականությունը:
«Տղամարդկանց խրախճանք III» ֆիլմի ստեղծողները ոչ միայն մտադիր են սցենարում համապատասխան դրվագ ներառել, այլ նաև հենց Հարրին առաջարկել ֆիլմում նկարահանվել էպիզոդիկ դերում:
«Տղամարդկանց խրախճանք III»-ի բեմարդությամբ կզբաղվի Թոդ Ֆիլիպսը, ով նաև նախորդ երկու ֆիլմերի ռեժիսորն է: Գլխավոր դերերը կրկին կխաղան Բրենդլի Կուպերը, Զակ Գալիֆիանակիսը և Էդ Խելմսը: Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2013 թվականի մայիսին:










































