Ամերիկյան տիեզերական գործակալությունը չի ժխտել Լուսին վերադառնալու իրենց մտադրությունը: Նախկինում այդ թեմայով խոսվում էր միայն «Համաստեղություն» փակ ծրագրի շրջանակներում:
NASA-ի ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք կուզենայինք վերադառանալ Լուսին և այնտեղ մնալ բավականին երկար ժամանակ»: Սակայն նա ավելացրել է, որ ներկայումս առաջնային ծրագիր է համարվում Միջազգային տիեզերական կայանը:
2011թ. դեկտեմբերին Երկրի բնական արբանյակի վրա թռչելու մտադրության մասին հայտարարել էր Չինաստանը` ասելով, որ այժմ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում և թռիչքի նախնական ժամկետ էր հայտարարվել 2020 թ.:









































