Մեքսիկայի Չյապաս նահանգի նախակոլումբոսյան դարաշրջանին պատկանող Իսապա վայրում հնագետները հայտնաբերել են հովազի հնագույն արձան: Հնագիտական տարածքն այդպես է կոչվել ի պատիվ այստեղով հոսող Իսապա գետի: Նախնական տվյալների համաձայն՝ գտածոն 2-2.5 հազար տարեկան է:
Կիսավարտ արձանի հեղինակները փորձել են մեկ ամբողջական քարից ստանալ հովազի պատկեր: Գիտնականների կարծիքով՝ քարի մի մասը ենթարկվել է հատուկ մշակման:
Մասնագետները եզրակացնում են, որ հովազի պատկերումը արձանի տեսքով վկայում է այն մասին, որ Իսապայի հնագույն բնակիչների կյանքում այս կենդանին կարևորագույն դերակատարում է ունեցել:
Սա տարածաշրջանում հայտնաբերված 91-րդ գտածոն է:








































