Հարուստ բրիտանացիները ժամանակավորապես պետք է ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի օգնեն երկրին «տնտեսական պատերազմում»: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը The Guardian թերթին տված հարցազրույցում:
Քլեգի խոսքերով` եթե Մեծ Բրիտանիան ցանկանում է մնալ միասնական և ծաղկուն, ապա ունևոր մարդկանց ներդրումները տնտեսության մեջ պետք է ավելի մեծանան:
Իր հերթին` Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն արդեն զգուշացրել է, որ արտահերթ հարկը կարող է դանդաղեցնել տնտեսության աճը:
Նախարարի խոսքերով` ինքը հասկանում է, որ ունևոր մարդիկ պետք է ավելի շատ վճարեն, արդեն առաջարկել է բարձրացնել հարկը թանկ անշարժ գույք գնելու դեպքում, սակայն նրա առաջարկը չի ընդունվել: