Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը երկու F-16 կործանիչ է ուղարկել՝ Vueling ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու, որն ուղղություն է վերցրել Մալագայից Ամստերդամ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հոլանդական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները բերվել են բարձ պատրաստվածության` կապված ինքնաթիռում պատանդներ վերցնելու հնարավոր տեղեկության հետ:
Vueling-ը շուտով հերքեց ինքնաթիռի գրավման մասին տեղեկությունը` հայտնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել դիսպետչերի ու անձնակազմի միջև:
Ինչպես հաղորդում է De Telegraaf-ը, օդաչուները դուրս չեն եկել կապի, երբ ինքնաթիռը հայտնվել է հոլանդական օդային տարածքում:
Ոստիկանությունը նույնպես հաստատել է, որ պատանդներ չկան ինքնաթիռում:
De Telegraaf-ի տվյալով`Մալագայից Ամստերդամ ուղևորվել է 183 ուղևոր:









































