Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին շրջանում իտալացի Պաոլո Լորենցիի նկատմամբ 6:1, 6:0, 6:1 հաշվով տարած հաղթանակը:
«Ես փորձում էի գնահատել իմ խաղը և կարողացա ինձ լավ դրսևորել հանդիպման ամբողջ ընթացքում: Ինձ համար կարևոր էր կորտում հնարավորինս կարճ ժամանակ անցկացնելը, չնայած ես չէի ցանկանում թերագնահատել մրցակցիս: Ես կենտրոնացած էի խաղի ամբողջ ընթացքում, և արդյունքում` ամեն ինչ շատ լավ ստացվեց»,- Ջոկովիչին մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:







































