ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ՝ Ուկրաինայի բռնցքամարտի ակումբների միության նախագահ հայրենակից Վլադիմիր Մանուկյանի նախաձեռնությամբ անցկացվեց Ուկրաինայի և Հայաստանի ակումբային բռնցքամարտի հավաքականների ընկերական մրցամարտ` 9 քաշային կարգերում: Հաղթեցին տանտերերը` 5:4 հաշվով:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մրցավայր էր ուղեկցել հիմնականում երիտասարդ մարզիկների: Իրենց օգտին հաղթանակ են գրանցել բանակային մարզիկներ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ) և գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը:
Մրցամարտի իրականացման գործում կազմակերպչական մեծ աշխատանք կատարեց Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը