Սրտանոթային հիվանդությունների պրոֆիլակտիկան և բուժումը մոտ ապագայում կարող են զգալիորեն կատարելագործվել` կապված նոր դասի դեղամիջոցների ի հայտ գալու հետ, որոնք կփոխարինեն այսօր տարածված ստատիններին: Այս մասին հայտնում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Times of India-ին:
Բանն այն է, որ ստատինները ավելի հաճախ բժիշկների կողմից ընկալվում են որպես արյան մեջ խոլեստերինի քանակությունը նվազեցնող դեղամիջոց, ունեն ոչ միայն դրական, այլև բացասական էֆեկտ, այդ թվում` ցավեր մկաններում, նեղացնում են զարկերակը:
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմը ինքնուրույն ի վիճակի է վերահսկել խոլեստերինի մակարդակը իմունային համակարգի օգնությամբ:
Գիտնականների ասելով` այդ բացահայտումը կօգնի առավել արդյունավետ վերահսկել խոլեստերինի արտադրման գործընթացը:








































