Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ռուսաստանի հետ սպառազինությունների հսկողության վերաբերյալ բանակցությունների շարունակմամբ` առանց ՀՀՊ-ների հարցին անդրադառնալու: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Ինչպես հայտնի է, մենք հետաքրքրված ենք նրանով, որ շարունակենք բանակցությունները սպառազինությունների վերահսկման հարցով: Սակայն մենք կտրականապես մերժում ենք ցանկացած կապ այդ բանակցությունների և ՀՀՊ-ների միջև»,- ասել է դիվանագետը: Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ՌԴ-ն պատրաստ է կրճատել զինատեսակների ռազմավարական մատակարարումները` հաշվի առնելով բոլոր գործոնները, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, ներառյալ ՀՀՊ համակարգերը:
Պուտինն այս մասին ավելի վաղ հայտարարել էր «Բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխարգելման» համաժողովի մասնակիցներին ողջունելիս:
«Մենք մշտապես կրկնում ենք, որ այդ համակարգը (ՀՀՊ) կրում է պաշտպանական բնույթ ու այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այն հստակ ուղղված է Իրանից և այլ անկառավարելի երկրներից եկող սպառնալիքների դեմ»,-ասել է Նուլանդը:










































