Հունաստանի մի շարք հաստատություններ ու տրանսպորտային փոխադրողներ 24-ժամյա գործադուլ են անցկացնում,- տեղեկացնում է РИА-Новости-ն:
Երկրի խոշորագույն արհմիությունները ակցիայի միջոցով բողոքում են կառավարության տնտեսման միջոցառումների դեմ, որ իրականացվում են Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով:
Գործադուլին միացել են բանկերի, կրթական հաստատությունների, տրանսպորտային փոխադրողների և նույնիսկ լրատվամիջոցների աշխատակիցները: Նվազագույն աշխատակազմով են գործում բուժհաստատությունները: Գործադուլի ընթացքում ամբողջությամբ դադարեցված է տրանսպորտային հաղորդակցությունը, չեն աշխատում օադանավակայանները:
Ողջ երկրի տարածքում ավելի քան 50 ցույց ու երթ է կազմակերպվել: Մայրաքաղաք Աթենքում դրանց հավանաբար կմասնակցեն հազարավոր մարդիկ:









































