Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Սիրիայում Բաշար Ասադի իշխող ռեժիմի տապալման ծրագիր: Այդ նպատակով Փարիզը օգոստոսի 30-ին նախաձեռնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ, որին արդեն հրաժարվել են մասնակցել բազմաթիվ երկրների արտգործնախարարներ, այս թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նիստի նախօրեին Ֆրանսիայի նախագահը արևմտյան երկրների ղեկավարներից առաջինն է, որ խոստացել է ճանաչել սիրական ընդդիմության կառավարությունը հենց այն ձևավորվի,- գրում է «Կոմերսանտը»: Հրատարակությունը նկատում է, որ դա վկայում է Սիրիայում լիբիական սցենարի զարգացման մասին:
Ինչպես պատմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին մոտ կանգնած աղբյուրը, Ֆրանսիան, որը օգոստոսին նախագահում է ԱԽ-ում, հուսով է լուրջ առաջընթացի հասնել սիրիական հարցում:





































