Այսօր` օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի 50 ա շենքի դիմաց Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 52-ամյա Տիգրան Մինասյանը, վարելով «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի 001 ՕN 55 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն` Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 36-ամյա Սոս Քոչարյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Բժիշկների գնահատմամբ, տուժողի կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Տ. Մինասյանը աշխատում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում:










































