XIV Պարաօլիմպիադայի կազմակերպիչները հայտարարել են, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում տեղի ունեցող մրցումները անցնելու են ոչ պակաս հետաքրքիր, քան վերջերս ավարտված ХХХ ամառային Օլիմպիադան:
Մրցումներին մասնակցելու են 4280 մարզիկ` 166 երկրից: «Իրականում բոլոր հիմքերը կան Պարաօլիմպիադայի պատմության ընթացքում ամենահաջող մրցումներն անցկացնելու»,- հայտարարել է Միջազգային պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը:
Տոմսերը վաճառվում են հաջողությամբ, տոմսերի 50 տոկոսը 10 ֆունտ է, քառորդ մասը տատանվում է 10-20 ֆունտի սահմաններում, և միայն տոմսերի ընդհանուր թվի 5 %-ն է, որ գերազանցում է 50 ֆունտը: Ներկայում 2,5 միլիոն վաճառքի հանված տոմսերից չի վաճառվել ընդամենը 100 000-ը: 2012 թ. Օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմակերպիչ Սեբաստիան Կոեն հայտարարել է, որ տոմսերի վաճառքը մոտ է ռեկորդ գրանցելուն:
Պարաօլիմպիադայի կազմակերպիչները հիշեցնում են այս մրցույթի կազմակերպման արմատները. դրանց հիմքը դրվել է 1948 թ.-ին` Ստոք Մենդևիլ քաղաքում` գերմանացի բժշկի նախաձեռնությամբ: Նա մրցույթ էր կազմակերպել Երկրորդ համաշխարհայինի վիրավորների մասնակցութամբ, ովքեր բուժվում էին տեղական հիվանդանոցում:
Ներկայիս Պարաօլիմպիկ խաղերին մասնակցում են տարբեր հակամարտություններում վիրավորված նախկին զինծառայողներ` Մեծ Բրիտանիայից, Բոսնիայից, Կամբոջայից, Ռուանդայից , ԱՄՆ-ից և այլն: Առաջին անգամ Սիդնեյի 2000 թ. Օլիմպիադայում մրցումներին մասնակցեցին մտավոր թերի կարողություններով մարդիկ ևս, նրանց մասնակցությունը շարունակվում է մինչ օրս:
«Սահմանափակ հնարավորություններով մարզիկների հաջողությունները պետք է գնահատել ըստ արժանվույն,- նշել է կոմիտեի նախագահ Ֆիլիպը,- նրանք դրա իրավունքն ունեն»:
Պարաօլիմպիադա 2012-ի բացման արարողությունը սկսվելու է տեղական ժամանակով 20:00-ին` լոնդոնյան Ստարտֆորդ թաղամասի մարզադաշտում, ուր օլիմպիական կրակը 24-ժամյա հերթափոխից հետո 580 ջահակիրների միջոցով տեղափոխվելու է Ստոք Մանդևիլից:








































