ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն արդեն պարզ է: Խորհրդարանական կոալիցիան որոշել է ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում նշանակել իրավաբան Կարեն Անդրեասյանին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց այդ հանգամանքը:
Անդրեասյանը, սակայն, խուսափեց մեկնաբանություն տալուց:
Կարեն Անդրեասյանն այսօր պետք է հանդիպումներ ունենա ԱԺ խմբակցությունների հետ, իսկ ԱԺ առաջիկա նիստում կքննարկվի նրան ՄԻՊ պաշտոնում նշանակելու հարցը:
Հիշեցնենք, որ խոսքը այն Կարեն Անդրեասյանի մասին է, որը 2009-ի մարտին առաջարկեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հայտնի փոփոխությունները, որոնք մամուլի գործունեությունը սահմանափակելը էապես կհեշտացնեն:
Նրան էր վստահված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը: