«Սիսիան քաղաքում ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին լուրջ լարվածություններ են առաջացել ՀՀԿ-ականների միջև: Սեպտեմբերի 9-ին այնտեղ սպասվում են քաղաքապետի ընտրությունները, և առաջադրված 5 թեկնածուներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ: Սա էլ հենց դարձել է լարվածության պատճառը»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Քաղաքապետի ընտրությունների համար պայքարում են գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, դաշնակցական Տիգրան Պողոսյանը և անկուսակցականներ Մհեր Ազոյանը, Գևորգ Բագյանն ու Հրաչիկ Խաչատրյանը: ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե Սիսիանում քննարկվում էր Սամվել Թանգյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, նրան է ներկայացրել նաև Սիսիանի տեղական տարածքային կազմակերպությունը: Սակայն ՀՀԿ վերնախավն, այնուամենայնիվ, որոշել է Սիսիանում չունենալ թեկնածու և Գյումրիի օրինակով սատարել ԲՀԿ-ական թեկնածուին, այսինքն` գործող քաղաքապետին»:
Ըստ «Առավոտ»-ի տեղեկությունների` իրերի դասավորությունն այդպես է կազմակերպել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այնպես է արել, որ ԲՀԿ թեկնածուն մրցակից չունենա` ներքին կարգով սատարելով խնամուն:










































