Թեև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ամառվա վերջին կհայտարարվի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն այն դեռ չկա: Թերևս չշտապելու պատճառն էլ այն է, որ թեկնածուն վաղուց կանխորոշված է: Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, հենց նա էլ «կընտրվի» ռեկտոր:
Թերթը նշում է, որ նրա ռեկտոր լինելը դժգոհություն է առաջացրել մասնավորապես բուհի ակտիվ ուսանողների շրջանում, քանի որ Սամվել Ավետիսյանը նախկինում զբաղված է եղել ակտիվիստների գործունեությունն ու ընդհանրապես քաղաքական հայացքները վերահսկելով և սահմանափակելով:









































