Երեկ «Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ սիրիահայերի մի ընտանիքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան և պատրաստվում են արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են:
Ըստ ահազանգի, սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքը` տատը, երկու դուստրերը և հինգ թոռները, արդեն մեկ օր է` օդանավակայանի, այսպես կոչված, ստերիլ գոտում են` թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում: Ահազանգողի խոսքով, սիրիահայերի ընտանիքին սահմանապահները մուտքի թույլտվություն չեն տվել, քանի որ երեխաներն արաբական ազգանուններով են, նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են: Ըստ ահազանգի, օդանավակայանում «պատանդ» մնացած սիրիահայերի ազգականների մի մասը վաղուց Հայաստանում է:
«Զվարթնոցից» հրաժարվել են «ՀԺ» թղթակցին միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն տալ` ասելով, որ նման հարցի վերաբերյալ սահմանապահնեը, այսինքն` ՀՀ ազգային անվտանգության ծառայաթյունն է իրավասու տեղեկություն տրամադրել: Սակայն ԱԱԾ-ից էլ չհաջողվեց մհջադեպի վերաբեյալ պարզաբանում ստանալ:









































