Սիրիայի տարածքում գտնվող բրիտանական հատուկ նշանակության ջոկատները պետք է պարզեն քիմիական և կենսաբանական զենքերի պահեստների ճշգրիտ վայրը և զբաղվեն դրանց հնարավոր ոչնչացմամբ: Այս մասին հայտնել է Interfax-ը` վկայակոչելով The Daily Star-ին:
Հրատարակության զինվորական աղբյուրների տեղեկատվության համաձայն` Սիրիայում գտնվող բրիտանական հատուկ նշանակության ջոկատներում գտնվում է ավելի քան 200 զինծառայող: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայում են գտնվում նաև ֆրանսիական և ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներ:
Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ` ջոկատները պատրաստ են զավթել զինանոցները, եթե Բաշար ալ-Ասադը որոշում կայացնի զանգվածային ոչնչացման զենք կիրառել կամ թաքցնել այն մեկ այլ վայրում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ The Los Angeles Times թերթը` վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցչին, ում անունը չի հարապարակվել, հաղորդել էր, որ Պենտագոնը մշակում է սիրիական քիմիական և կենսաբանական զենքի ոչնչացման ծրագիր չնախատեսված հանգամանքների դեպքում:








































