«Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն որոշ ժամանակ չի կարողանա օգնել իր թիմին: Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի Ա Սերիայի մեկնարկային տուրի շրջանակներում «Սամպդորիա»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Իտալիայի փոխչեմպիոնի 0:1 հաշվով տարած հաղթանակով:
Այսօր Ռոբինյոն բժշկական քննության է ենթարկվել, որի ժամանակ ախտորոշվել է աջ ազդրի մկանների ձգում: Ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ֆուտբոլիստը բաց կթողնի 3-4 շաբաթ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական ակումբը զրկվել է նաև հարձակվող Ալեշանդրե Պատոյից, ով նույնպես վնասվածք է ստացել:








































