«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին, ով չի հայտավորվել «կարմիր սատանաներ»-ի «Ֆուլհեմ»-ի հետ հանդիպմանը, թիմից հատուցում պահանջելու մտադրություն ունի:
Այն դեպքում, եթե մանչեսթերյան ակումբը չվաճառի ֆուտբոլիստի իրավունքները մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը, պորտուգալացին 5 մլն ֆունտ կպահանջի «Յունայթեդ»-ից:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը դեռևս 2 տարվա վավերականության ժամկետ ունի: Նանիի տրանսֆերի գլխավոր հավակնորդ է համարվում Ռուսաստանի չեմպիոն «Զենիթ»-ը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ռուսաստանյան ակումբը պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել:






































