Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննան հանդես է եկել իր համերգային շրջագայության և բեմադրած շոուի պաշտպանությամբ: Տեքստը հրապարակված է երգչուհու կայքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
MDNA ալբոմով Մադոննայի համաշխարհային շրջագայությունը ուղեկցվել է սկանդալներով: Երգչուհուն մեղադրել են բեմում ֆաշիստական նշանի ցուցադրմամբ կադրերի օգտագործման, հաջակցություն Pussy Riot-ի և սեռական փոքրամասնությունների հանդես գալու համար:
«Իմ շոուն ճանապարհորդություն է՝ հոգու ճանապարհորդություն մթությունից դեպի լույս, ցասումից դեպի սեր, քաոսից դեպի կարգ ու կանոն»,- ասված է Մադոննայի հայտարարությունում: «Ես ցանկանում եմ վերջ դնել ստին ու եկեղեցու կեղծավորությանը, ինձ հանդիպած բազմաթիվ կարճմիտ հասարակությունների ու մշակույթների անհանդուրժողականությանը և ցավին, որը պատճառում է իմ կոտրված սիրտը»:
«Իմ շոուն պետք է նայել բաց սրտով՝ սկզբից մինչև վերջ: Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո հանդիսատեսը դահլիճից դուրս կգա աշխարհը լավը դարձնելու վճռականությամբ: Հենց դա էլ միշտ եղել է իմ նպատակը»:
Չնայած սկանդալներին, երգչուհու՝ մայիսին սկսված համերգային շրջագայությունը, որը ներառում է 88 համերգ և կտևի մինչև դեկտեմբեր, ֆինանսական լավ արդյունքներ է ցուցաբերում: Billboard-ի տվյալներով՝ շրջագայության առաջին 11 շոուները Մադոննային շուրջ 50 միլիոն դոլար են բերել:










































