Amazon-ի նախկին թոփ մենեջեր Քեթի Սեյվիթը նշանակվել է Yahoo ինտերնետ ընկերության մարկետինգային հարցերով տնօրենի պաշտոնում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Yahoo-ի տարածած հաղորդագրությանը:
Քեթի Սեյվիթը Amazon օնլայն մանրածախ առևտրի կենտրոնի և American Eagle Outfitters նորաձևության բրենդի մարկետինգային բաժիններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:
Սեյվիթը Yahoo-ում աշխատանքը կսկսի սեպտեմբերի 14-ից:
Նրա նշանակումն այդ պաշտոնում շարունակում է Yahoo-ի ղեկավար օղակում կադրային փոփոխությունների սերիան, որը սկսվել է հուլիսին նոր գլխավոր տնօրենի պաշտոնում Մարիսա Մայերի նշանակմամբ:










































