Բրազիլիայի գերագույն դատարանը իր որոշման մեջ աջակցել է Ամազոնի Բել-Մոնտեում պատնեշի կառուցումը: Այս մասին հաղորդել է AFP-ն:
Շինարարությունն ավելի վաղ կասեցվել էր օգոստոսին տեղաբնիկների բողոքների պատճառով:
Նախորդ ատյանը պահանջել էր ուսումնասիրել շրջակա միջավայրին ու բնիկներին հասցվելիք վնասի չափը, ապա նոր շարունակել շինարարությունը:
Ամազոնի ավազանի հնդկացիներին իրենց աջակցությունն էին հայտնել նաև արվեստի գործիչներ, մասնավորապես ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը Բրազիլիայում ստեղծված իրավիճակը համեմատել է իր «Ավատարը» ֆիլմի սյուժեի հետ:
Տեղացիները հայտարարում են, որ պատնեշի ու հէկի կառուցումից հետո չեն կարողանա վարել ավանդական կենսակերպ:
Միևնույն ժամանակ, Բրազիլիայի ղեկավարությունը պնդում է, որ 11 գիգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցումն անհրաժեշտություն է:









































