ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է ՊԱՕԿ-ին ու «Ռապիդ»-ին թիմերի երկրպագուների միջև եղած միջադեպից հետո: Այդ միջադեպը գրանցվեց օգոստոսի 23-ին՝ խաղի ժամանակ:
Երկու թիմերն էլ որակազրկվել են ու չեն կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի առաջնությանը այս և մյուս խաղարկությունում: Երկու ակումբների որակազրկումն էլ պայմանական է՝ երեք տարի փորձնական ժամկետով: Երկու թիմերն էլ պատժվում են իրենց երկրպագուների թույլ տված սանձարձակ պահվածքի պատճառով: Տանտերերը՝ ՊԱՕԿ-ը, պատժվում է նաև կազմակերպչական թերի աշխատանքների համար:
Բացի այդ՝ ՊԱՕԿ-ը առաջիկա 3 խաղը ՈւԵՖԱ-ի շրջանակներում անցկացնելու է առանց հանդիսականների, նաև որպես տույժ վճարելու է 150,000 եվրո, իսկ «Ռապիդ»-ը՝ 75,000 և առանց հանդիսականի՝ մեկ հանդիպում:
Տուգանքը չի ընդգրկում Եվրոպայի առաջնության «Ռապիդ» -«ՊԱՕԿ» պատասխան խաղը:
Ակումբները կարող են բողոքարկել առաջիկա երեք օրվա ընթացքում:







































