Ռիհաննան անթաքույց վերաբերմունք է դրսևորում մարիխուանայի հանդեպ: Երգչուհու նախասիրությունների մասին են խոսում նաև նրա հագուստները: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջք կատարած երգչուհին բոլորին ապշեցրել է «մարիխուանա ծխող» իր հագուստով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը
Բրիտանական պարբերականը ընդգծում է, որ 23-ամյա աստղի վերնաշապիկը «փառաբանել» է մարիխուանայի օգտագործումը: Նա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում է՝ River Island-ի հետ քննարկելու նորաձևության իր տեսականին, որը տարբերվում է նրա կրած հագուստից:
Պարբերականը նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է Ռիհաննան նմանատիպ հագուստ կրում:













































