Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Wikileaks. Կրեմլը չի հանդուրժի Ադրբեջանում ամերիկյան ռազմաբազաները

Wikileaks-ի ռուսական գործընկեր Русский репортер կայքը հրապարակել է ամերիկյան դիվանագիտական հերթական փաստաթղթերի փաթեթը:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի 2009 հուլիսյան հաղորդագրություններից մեկում ասվում է, որ Ադրբեջանը, չնայած ռազմական կարողությունների ավելացման քաղաքականությանը, չի կարողանալու մոտ ապագայում հաղթահարել հայաստանյան և ղարաբաղյան զինված ուժերի ունեցած տեղանքային առավելությունները: Դեսպանի վերլուծությունները հիմնվում են նաև Ղարաբաղում ուժերի հարաբերակցության ամերիկյան վերլուծությունների վրա:

Ամերիկացիների կարծիքով, ռազմական գործողությունները լրջորեն կվնասեն տարածաշրջանում ադրբեջանական շահերին, այդ թվում` հակամարտությունը կարգավորելու ցանկությանը, քանի որ ռազմական ջանքերը հաջողություն չեն ունենալու: Դեսպանի կարծիքով, հայկական զինված ուժերը շատ լավ դիրքեր ունեն, և ռազմական հաջողության հասնելու համար Ադրբեջանը ուղղակի լուրջ ռազմական առավելություն պետք է ունենա:

Հաղորդագրություններում խոսվում է նաև Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության փոփոխությունների մասին:

Մասնավորապես, վերջին տարիներին հիմնական փոփոխությունը Ադրբեջանի ավելի հավասարակշռված քաղաքականությունն է: Նախկինում ակնհայտ արևմտամետ քաղաքականությունից Իլհամ Ալիևը անցել է ավելի պրագմատիկ, Մոսկվայի շահերը ընդունող քաղաքականության: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսը պետդեպին ուղղված գաղտնի հաղորդագրությունում նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանին իր կողմը գրավելու նպատակով, ինչը կարևոր է Կովկասում քաղաքական և տնտեսական դատավորի իր դիրքը վերականգնելու համար:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը կայանության ջատագով է, Ռուսաստանը դեռ շարունակելու է Արևմուտքը նրա աչքերում վարկաբեկելու քաղաքականությունը:

Սակայն Մոսկվայի և Բաքվի բարեկամանալուն խանգարում են տեղեկությունները, թե Ռուսաստանը Հայաստանին մոտ 800 միլիոն դոլարի սպառազինություն, այդ թվում՝ տանկեր, զրահատեխնիկա և հրթիռային համակարգեր է տրամադրել: Այս մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2009-ի սկզբին, սակայն ռուսական կողմը կտրականապես հերքել է դրանք, իսկ դեսպան Մերզլյակովը այն նույնիսկ «անորակ կեղծիք» էր որակել՝ նշելով, թե փաստաթղթում այնքան սխալներ կան, որ ոչ մի ռուս գեներալ այն չէր ստորագրի:

Նշվում է, որ իրավիճակի զարգացմանը հետևող ամերիկացիները նույնպես եկել են այն եզրակացության, որ տեղեկությունը կեղծիք է, սակայն անհայտ է, թե որտեղ է այն ստեղծվել՝ Երևանո՞ւմ, թե՞ Բաքվում:

Ամերիկացի դիվանագետները իրենց հաղորդագրություններում շեշտում են, որ, չնայած այս պատմությանը, Ադրբեջանը ջանում է բալանս պահպանել քաղաքականության հյուսիսային և հարավային, ինչպես նաև Արևելք-Արևմուտք ուղղությունների մեջ:

ԱՄՆ դեսպանը հաղորդագրություններում ասում է, որ Ռուսաստանը իր դիրքերը ամրապնդելու համար ջանքեր է գործադրում և Ադրբեջանում տարածում «արևմտյան երկակի ստանդարտների, ժողովրդավարության ու մարդու իրավունքների հանդեպ ատելությունը»:

Ամերիկացի դիվանագետների կարծիքով, Ալիևն ընդունում է, որ Ռուսաստանն իր օրինական շահերն ունի Ադրբեջանում՝ տրանսպորտային միջանցքներ, Վրաստանի հետ սահմանակցություն, Գաբալայի ռադիոլոկացիոն կայան, այդ իսկ պատճառով ռուսները հանդուրժում են Ալիևի արևմտամետ որոշ քայլեր, մասնավորապես՝ մասնակցությունը Աֆղանստանում խաղարար առաքելությանը, սակայն Մոսկվան չի հանդուրժի Ադրբեջանում ամերիկյան ռազմակայաններ կամ այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Կրեմլում բարկանում են նաև Ադրբեջանի` վառելիքային համագործակցությունում Արևմուտքի հետ ուղիղ շփումներից:

Ներկայումս Ադրբեջանն ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքականություն է վարում, թեթև՝ արևմտյան շեղումով: Մասնավորապես, Իլհամ Ալիևը անհրաժեշտության դեպքում քննադատում է Վրաստանին և խուսափում Թեհրանի հետ ուղիղ հակամարտությունից՝ ի տարբերություն իր հոր: Ավելին, նա համարում է, որ Արևմուտքի հետ շատ մերձեցումը էական դրական արդյունքների չի հանգեցնում, ինչպես դա տեղի է ունեցել Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում:

Գաղտնի հաղորդագրություններից մեկում նաև գնահատվում է Իլհամ Ալիևը՝ որպես Ադրբեջանի նախագահ: Ամերիկացի դիվանագետները համարում են , որ նա համատեղում է արտաքին հավասարակշիռ քաղաքականությունը ներքին ավտորիտար մոտեցումների հետ: Ամերիկացիների աչքում Ալիև որդին համատեղում է «Կնքահայրը» ֆիլմի հերոսներ Մայքլին ու Սոննիին, իսկ Հեյդար Ալիևը, բնականաբար, Վիտո Կորլեոնեն է: Ներքին քաղաքականության մեջ ցանկացած մարտահրավեր ադրբեջանական ներկայիս ռեժիմը շատ հիվանդագին է ընդունում, ինչը բերում է ընդդիմության ճնշումներին, իսկ հանցավոր մեթոդներով տանիք լինելու երևույթով Ալիևի ադմինիստրացիան հիշեցնում է մաֆիոզ կլան: Ուշագրավ է, որ ներկայումս, շատերի կարծիքով, ժողովրդավարության վիճակն ավելի վատ է, քան Ալիև հոր իշխանության տարիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում