Հերթական արևադարձային փոթորիկն է սպառնում Խաղաղ օվկիանոսին: Աղետին տրվել է «Իլեանա» անունը,- փոխանցում է РБК-ն:
Եղանակային սպառնալիքի մասին տեղեկությունը տարածել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը:
Փոթորկի էպիկենտրոնը Մանսանիլյո քաղաքից 530 կմ հարավ-արևմուտք է: Քամու ամենամեծ արագությունը 45 կմ/ժ է:
Ներկայումս փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևելք 12 կմ/ժ արագությամբ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` օգոստոսի 29-ի առավոտյան փոթորիկը կուժեղանա, կվերածվի մրրիկի:
Կենտրոնական Ամերիկայի այլ ուղղությամբ՝ Մեքսիկական ծոցում, մոլեգնում է «Այզեկ» փոթորիկը, ինչի պատճառով Լուիզիանա նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Օվկիանոսի հակադիր կողմում` Կորեական թերակղզու շրջանում գործում է «Բոլավեն» սուպերփոթորիկը: Այն արդեն ավերածությունների և զոհերի պատճառ է դարձել:










































