Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները չի կարող մասնակցել Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Չեխիայի ընտրանու հետ հանդիպմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն որակազրկել է Բենդտներին Եվրո-2012-ի՝ Պորտուգալիայի դեմ խաղի ժամանակ վարտիքը ցուցադրելու պատճառով, որի վրա փակցված էր իռլանդական Paddy Power բուքմեյքերական ընկերության լոգոտիպը:
Դանիայի ֆուտբոլի ասոցիացիան բողոքարկել էր ֆուտբոլիստի որակազրկումը, սակայն, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, բողոքարկումը մերժվել է:
Հավելենք, որ ֆուտբոլիստն արդեն վճարել է 100,000 եվրո տուգանքը կատարած խախտման համար:








































