2010 թ. աշխարհում պատմության մեջ ամենաքիչ ավիավթարներն են եղել,- հայտարարել է Օդային փոխադրումների միջազգային ասոցիացիայի (IATA) ղեկավար Ջովանի Բիզինյանին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Անցած տարի 1.6 մլն թռիչքին բաժին է ընկել մեկ ավիավթար, մինչդեռ 2009 թ. այդ ցուցանիշը 1.4 մլն-ին մեկն էր: Ընդհանուր առմամբ, 2010 թ. տեղի է ունեցել 94 ավիավթար, որոնցից 23-ը հանգեցրել են 786 մահի: 2009 թ. եղել է 685 զոհ: