Սարքավորումների ապահովման գծով Apple-ի փոխտնօրեն Բոբ Մենսֆիլդը, ով հունիսին հայտարարել էր թոշակի անցնելու մտադրության մասին, շարունակելու է աշխատել ընկերությունում:
Մենսֆիլդը Apple-ում աշխատել է 13 տարի` ղեկավարելով ընկերության այնպիսի հայտնի տեխնիկական միջոցների սարքավորումների ապահովման մշակման ծրագրեր, ինչպիսիք են iPod երաժշտական փլեյերը, iPad պլանշետը, MacBook Air ծնկադիր համակարգիչը:
«Մենսֆիլդը շարունակելու է իր աշխատանքը` անմիջաբար հաշվետու լինելով գլխավոր տնօրեն Թիմ Կուկին »,- հայտարարվել է Apple-ի կողմից:









































