Friday, 19 06 2026
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal

ՀՀԿ-ական պատգամավորին ստիպում են հրաժարվե՞լ մանդատից. մամուլ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարում էր անկուսակցական Վորոշ Խաչատրյանին, ու սա այն դեպքում, երբ իրենց կուսակցությունը պաշտոնապես սատարում էր մեկ այլ թեկնածուի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսքանից հետո ՀՀԿ-ում որոշել են Մնացականյանից վրեժխնդիր լինել, ու հիմա քննարկվում է նրան մանդատից զրկելու հարցը:

– Պարոն Մնացականյան, մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն Ձեզ ստիպում է, որպեսզի հրաժարվեք Ձեր մանդատից այն բանի համար, որ Դուք Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել եք ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ նրա մրցակցին:

– Ուրեմն ինձ համար անհասկանալի է, թե ովքեր են տարածում այդ լուրերը: Դրանք հիմարություններ են, չգիտեմ ով ա ասում կամ ով չի ասում, տենց բաներ չկա իրականում: Ուրեմն, եթե տենց բաներ լինի, առաջինը դրա մասին Դուք կիմանաք, դե ով որ ասում ա, գլուխը պատին ա տալիս, եղա՞վ:

– Իսկ ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Ձեր հարազատ կուսակցության հետ:

– Ուրեմն դրանք արդեն անցած պատմություններ են, արդեն էլ ոչ մի բան չկա, թեմաները փակված են շատ վաղուց: Իսկ ես ե՞րբ եմ ՀՀԿ-ի հետ ընդհարված եղել, որ հիմա էլ պիտի հաշտվեմ: Չէ’, ամեն ինչն էլ նորմալ ա:

– Բայց տարաձայնություններ էին առաջացել Ձեր կուսակցության ղեկավարների և մարզպետի հետ այն բանից հետո, երբ Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ-ի թեկնածուին չեք սատարելու:

– Դե արդեն ասել եմ, որ չէ, տարաձայնություններ չկան, ոչ, нет:

– Ըստ տեղեկությունների`Ձեր այդ որոշումից հետո ոչ միայն ստիպում են, որպեսզի Ձեր մանդատից հրաժարվեք, այլև Ձեր կնոջն են հեռացրել այն բուժկենտրոնից, որտեղ նա աշխատում էր, ճի՞շտ է:

– Դե հիմա կարող եք էդ հանողներից հարցնել, թե ինչու են հանել, ինչ պատճառով են հանել, բոլորն էլ գիտեն, որ հանել են, ազատվել ա աշխատանքից, հիմա չի աշխատում: Այո’, իրան հանել են աշխատանքից:

– Ի՞նչ պատճառաբանությամբ են Ձեր կնոջն ազատել աշխատանքից:

– Դե ես տեղյակ չեմ, պատճառները կարող եք գնալ, հանողներից ճշտել: Այդ կարգադրությունը գրողից հարցրեք:

– Ովքե՞ր են այդ կարգադրողներն ու հանողները:

– Ովքե՞ր են, գնացե’ք, իմացե’ք: Դե հիմա որ էդքան բանը ճշտել եք, գնացեք, էդքան բանն էլ ճշտեք:

– Մեր տեղեկություններով՝ Ձեր կնոջը ոչ միայն աշխատանքից են հեռացրել, այլև քրեական գործ են հարուցել…

– Հիմա մի հատ հարց տվեցիք, ասեցի ոչ, չկա նման բան, հիմա էլ սկսել ես ուրիշ հարցեր տալ, հարցազրույց վարել… Ոչ, չկա տենց բան: Չկա: Դուք ասում եք`Թալինից եք ստացել էդ տեղեկությունները, ես էլ ասում եմ, որ ես Թալինում նման բաներ չեմ լսել: Հաջողություն Ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում