Աժ էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորների վերաբերյալ դիմումներ է ստացել, մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ է, մեկը` դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի, մյուսն էլ` ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Կարո Կարապետյանի դեմ դիմումը ներկայացրել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը, և հանձնաժողովը, ինչպես նշված է Աժ կայքում, օգոստոսի 31-ին կքննարկի այդ հարցը:
«Զադոյանն այն անձն է, ում վրա 2010-ին, ըստ մամուլի հրապարակումների, կրակել էր ԲՀԿ-ական պատգամավորը, և հենց Զադոյանին էլ մեղադրանք էր առաջադրվել` դիտավորությամբ պատգմավորի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Զադոյանի պնդմամբ, քրգործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները բավարար են` Կարապետյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու համար: Հանձնաժողովին մյուս դիմումը Շարմազանովի և Մինասյանի դեմ ներկայացվել է երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված` նրանց արած հայտարարությունների առնչությամբ: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե հանձնաժողովն այդ դիմումը երբ է քննարկման առարկա դարձնեելու»,- գրում է «ՀԺ»-ը:










































