Հյուսիսային Ռեյն Վեստֆալիում դպրոցականներին կդասավանդեն իսլամի հիմունքներ, այս մասին հաղորդել է դպրոցի հարցերով և որակավորման բարձրացման նախարար Սիլվիյա Լյուրմանը:
Դասերը նախատեսված են մուսուլման երեխաների համար, դասերի անցկացման համար արդեն 44 դպրոցներում վարձել են 40 ուսուցչի: Ուսուցիչները նախքան աշխատանքի անցնելը պետք է հանձնեին հատուկ թեստեր, որոնք կհաստատեին նրանց որակավորումը:
Կրթության դեպարտամենտը ամառային արձակուրդի ժամանակ մշակում է նոր առարկայի ուսումնական պլանը:
Գերմանիայի իշխանությունները վստահ են, որ Հյուսիսային Ռեյնա-Վեստֆալիի նախաձեռնությունը մուսուլման բնակչության շրջանում շատ արագ հայտնի կդառնա, չնայած որ այդ տարածքում իսլամ դավանողները ընդամենը 1 տոկոսն են կազմում:









































