Մադրիդի Սան Միգել շուկայում յուղաբլիթ են թխել անճանաչելիորեն «վերանորոգված» կրոնական Ecce Homo-ի («Ահա Մարդը») պատկերով: Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն այդ բլիթի հեղինակը բուլկեղենի արտադրամասի աշխատակից Մարիանո Օլիվերան է:
Հացաբուլկեղենի արտադրամասը չէր կարող անտարբեր մնալ այսպիսի ստեղծագործության նկատմամբ:
Բլիթի վրա պատկերված է «Ecce Homo»-ի նոր տարբերակը` շոկոլադով և ազնվամորու ու ելակի քաղցր հյութով: Ըստ տեղեկությունների՝ այդ բլիթը չի վաճառվելու, այլ պատրաստավել է ուղղակի հաճախորդներին գրավելու համար: Առաջիկայում Օլիվիերան շարունակելու է պատրաստել տարբեր բլիթներ ևս` նույն պատկերի զանազան տարբերակներով:
«Ecce Homo»-ի վրա Բորխա քաղաքի տաճարի սյան վրա պատկերված Հիսուս Քրիստոսի պատկերն է, որը վերջին տարիներին «վերանորոգվել» է: Ըստ տեղեկությունների՝ Ecce Homo-ի պատկերը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի քանի օր առաջ: Վերջերս այդ որմնանկարի հեղինակի ժառանգները որոշել էին վերանորոգել ստեղծագործությունը, սակայն գալով տաճար, նրանք անակնկալի են եկել. որմնանկարը անճանաչելիորեն փոխվել էր:
Պարզվել է, որ այդ վերանորոգման հիմքում կանգնած է 80-ամյա Սեսիլյա Խիմենեսը, ով ինչպես ինքն է հայտարարել «Ecce Homo»-ի վերանորոգմամբ է զբաղվում 2010 թ.-ից: Նրա գործողությունների մասին տեղյակ է եղել հոգևոր հայրը: Թոշակառու կնոջ խոսքերով՝ առանց թույլտվության ինքը չէր համարձակվի որևէ քայլ անել:
Ամենայն հավանականությամբ տվյալ որմնանկարը կենթարկվի կրկնակի վերանորոգման:







































