«Կուբան»-ը հիանալի անցկացրեց իր հանդիպումը «Վոլգա»-ի հետ: Յուրի Կրասնոժանի սաները գերազանց ֆուտբոլ են ցուցադրում:
«Կուբան»-ը 6:2 խոշոր հաշվով առավելության հասավ «Վոլգա»-ի նկատմամբ: Ցորաևը բացեց հաշիվն 1-ին իսկ րոպեին: Հաղթանակի գործում էական նշանակություն ունեցան Իբրահիմ Բալդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ովքեր 1-ական դուբլ հեղինակեցին: Արդյունքում թիմը լուրջ առաջընթաց գրանցեց մրցաշարային աղյուսակում








































