Քիշորպուրա գյուղի խորհուրդը որոշել է արգելել աղջիկներին բջջային հեռախոսներից օգտվել և պարտավորեցրել է գլխաբաց փողոց դուրս չգալ:
Գյուղական խորհրդի ղեկավարը հայտնել է, որ նման արգելքը սահմանվել է այն պատճառով, որ բջջային հեռախոսները փչացնում են աղջիկներին: Գյուղի բնակչության մեծ մասը համաձայն է այդ որոշման հետ: Ավագները չեն նշել, թե այդ որոշումը խախտողին ինչ պատիժ կարող է սպառնալ:
Հուլիսին Ասարի գյուղական խորհուրդը արգելել էր աղջիկներին և տղաներին սիրելով ամուսնանալ: Նրանք արգելել են 40 տարեկանից ցածր կանանց մենակ գնալ խանութ, աղջիկներին արգելել են բջջային հեռախոսից օգտվել տան սահմաններից դուրս:
Օգոստոսին հնդկական Քաշմիրում անհայտ անձինք զգուշացրել են, որ կգնդակահարեն ցանկացած աղջկա, որին կտեսնեն բջջային հեռախոսով խոսելիս:






































