Ֆրանսիկան Chanel ընկերությունն իր Rouge Allure շրթներկի գովազդում օգտագործել է 1950 թ. Vogue-ի հունվարյան համարի շապիկը: Ինքնատիպ շապիկի հեղինակը լուսանկարիչ-դադաիստ Էրվին Բլյումենֆելդն է, ով 20-րդ դարի կեսերին շակիպ-կոլաժներ էր պատրաստում Vogue-ի համար:
Գովազդային հոլովակում, որտեղ նկարահանվել է Բարբարա Պալվինը, հայտնվում են միայն մոդելի աչքերը, շրթունքները և եղունգները` ընդգծված Chanel կոսմետիկայի միջոցներով: Գովազդի վերջում լսվում է նորաձևության տան հիմնադրի` Կոկո Շանելի խոսքերը` «Եթե Դուք տխուր եք, և կոտրված է Ձեր սիրտը, հագնվե՛ք, դիմահարդարվե՛ք և անցե՛ք հարձակման: Տղամարդիկ բոլորովին չեն սիրում նվնվացող կանանց»:









































