Հյու Լորին հրաժարվել է նկարահանվել Robocop-ում, հաղորդվում է Deadline կայքում:
Լորիին առաջարկել են խաղալ բացասական կերպարներից մեկի`Omni Corp ընկերության ղեկավարի դերը, որը ֆինանսավորել է ռոբոտ-ոստիկանի ստեղծմանը:
Ներկա պահին MGM ընկերությունը զբաղված է դերասանների որոնումներով, որոնք կկարողանային փոխարինել Հյուին: Այդ դերի համար քննարկվում է Կլայվ Ոուենի թեկնածությունը:
Ռոբոտ ոստիկանի դերը նոր տարբերակում կխաղա Յուել Կինամանը: Բացի այդ՝ ֆիլմում կնկարահանվեն Գարի Օլդմանը, Սեմուել Լ.Ջեքսոնը, Ջեյ Բարուշելը, Էբի Կորնիշը և Ջեքի Էրլ հեյլին:
Ռիմեյքի բեմադրությամբ կզբաղվի Ժոզե Պադիլյան: Robocop-ի նկարահանումները պետք է սկսվեն Տորոնտոյում 2012 թվականի սեպտեմբերին: Նախատեսված է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2012 թվականին:








































