Բելգիայում հոգեբույժները ներգրավվելու են «հակամանկապիղծ» նախապատրաստական ծրագրում, որն ապագա քահանա-մանկապիղծների դեմ ուղղված պայքարի միջոցներից մեկն է: Այս ձևով բելգիական հասարակությունը հույս ունի օգնել եկեղեցու սպասավորներին «նրանց միջից առանձնացնել երեխաների հանդեպ թուլություն ունեցողներին»:
Դասընթացների անցկացման ձևաչափը դեռևս հայտնի չէ, միայն գիտենք, որ բեմադրվելու է համապատասխան իրավիճակ, երբ քահանան մենակ է երեխայի հետ:
Վերջին ժամանակներում Բելգիայում մեկը մյուսին հաջորդում են սկանդալներ, որոնք վերաբերում են քահանա-պեդոֆիլներին: Դրանք վարկաբեկում են կաթոլիկ եկեղեցու հեղինակությունը:
Անցյալ տարի աշնանը Վատիկանը հաղորդագրություն էր ստացել, որում նշված էր կաթոլիկ քահանաների կողմից իրականացված մանկապղծությունների զոհերի թիվը:









































