Tuesday, 23 06 2026
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

Անցյալ տարի դպրոցներին հատկացվել են 4500 համակարգիչ, ձևավորվել են նոր լաբորատորիաներ. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Ամփոփելով կրթության որակի ցուցանիշները՝ նախարարին զեկուցվել է, որ 2011-2012 ուստարվա ընթացքում Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների են արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցներում անցկացվել են տնօրենների մրցույթներ :

Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ մանկավարժի աշխատանքը պետության համար կարևորագույն նշանակություն ունի. «Այս փուլում մանկավարժ լինելը դժվար է, որովհետև խնդիրներն ու ոլորտի բարեփոխումները պատասխանատվություն և լարում են պահանջում: Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Մենք պարտավոր ենք ապահովել կրթության գործի կազմակերպումը և հավատալ, մեր գործի հաջողությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալներ են »,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ «Շախմատ» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ է եղել:

Նախարարը միաժամանակ նշել է, որ բոլոր մարզերում կան «Շախմատ» առարկայի դասավանդման պատասխանատուներ և դպրոցները պետք է դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մանկավարժների կադրային նշանակումները համաձայնեցնեն տվյալ ներկայացուցչի հետ, քանի որ կամայկանությունները կարող են ուղղակիորեն վնասել «Շախմատի» դասավանդման որակին, ինչը նախարարության կողմից առաջնային կարևորություն ունի:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների տնօրենների տարրական դպրոցում աշակերտների ֆիանասավորման առնչվող առաջարկությանը՝ նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:

Մանկավարժների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվել են դպրոցների ֆինանասավորմանը, և լաբորատոր նոր սարքավորումների ձեռքբերմանը: Նախարար Արմեն Աշոտյանի կողմից ցուցում է տրվել հստակ ձևակերպել և ՀՀ ԿԳ նախարարություն ներկակացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:

«Եվ նոր լաբորոտորիաների ձևավորման և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ անցյալ տարի բավականաչափ աշխատանք է կատարվել. դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ, գործընթացը շարունակվելու է նաև այս տարի»,- նշել է նախարարը:

Պարզաբանելով բարձրացված հարցերը՝ նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են աշակերտների քանակի նվազմամբ. «Աշակերտների քանակը, ցավոք, նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե համեմատենք ըստ աշակերտների թվի, մանկավարժական հաստիքները, ապա ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը կրճատումների ճանապարհով չգնալ:

Նման պայմաններում դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում` խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նախարարը նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորմոն քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով:
«Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու իրավունք է»,- շեշտել է նախարարը:

Խորհրադակցությանը մասնակցել է նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում