Նկարչուհի Սյու Օսթինը ցուցադրության է նախապատրաստում ինքնագնաց ստորջրյա սայլակի նախատիպը: Ինչպես նկատում է BBC-ն, 1996-ից հաշմանդամ մարդու սայլակին գամված կինը դրա նախատիպն ստեղծել է փորձագետ սուզորդների ու գիտնականների օգնությամբ:
Մոդելը շարժման մեջ է դրվում երկու շարժիչի օգնությամբ, շարժման ուղղությունը իրականացվում է հատուկ լողակների միջոցով:
Օսթինը պատրաստվում է այն ցուցադրել Ութեյմուտ քաղաքի (Անգլիայի հարավ) լողավազանում` ջրային ներկայացման ժամանակ: Միջոցառումը կանցկացվի Պարաօլիմպիկ քաղաքի մշակութային ծրագրի շրջանակում:










































