Գերմանիային հարկային պարտավորություններից խուսափելու մասին տվյալներով նոր սկավառակի հանձնման ժամանակ ձերբակալվել է շվեյցարական Julius Baer բանկի աշխատակիցը,- գրում է Focus-ը` հղում անելով SDA գործակալությանը:
Ենթադրաբար, նա տեղեկությունները փոխանցել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հարկային մարմիններին:
Ինչպես հայտնել է բանկի ներկայացուցիչը, տվյալների վաճառքի մեջ կասկածվողը ձերբակալվել է իր աշխատավայրում` Julius Baer-ի ցյուրիխյան մասնաճյուղում: Բանկում հրաժարվել են պատմել, թե քանի հաճախորդի տվյալ է գողացվել:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի կառավարությունը այդ սկավառակների գնումը համարում է օրինական այն ժամանակ, երբ շվեյցարական կողմը մեղադրում է գերմանացիներին բանկային գաղտնիքը խախտելու մեջ:











































