Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
«Ռեալ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մոդրիչն ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել։ Բացի այդ, «Ռեալ»-ն ու «Տոտենհեմ»-ը պայմանավորվել են հետագա համագործակցության շուրջ։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն անգլիական ակումբին 33 մլն ֆունտ է վճարել։











































