Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Տիտո Վիլանովան՝ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչը, հայտարարել է, որ ինքը ի սկզբանե գիտակցում էր, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Օսասունա»-ի հետ հանդիպումը դժվար է լինելու:
Հանդիպման ընթացքում կատալոնացիները գոլ բաց թողեցին, սակայն Մեսսին, մրցակցի դարպասն ուղարկելով երկու գնդակ, հաղթանակ պարգևեց թիմին:
«Ակնկալվում էր, որ «Օսասունա»-ի հետ խաղը դժվար է ստացվելու, քանի որ այն շատ լավ թիմ է, բայցևայնպես մենք կարող էինք հաղթել հաշվի ավելի մեծ տարբերությամբ:
Ինչ վերաբերում է «Բարսելոնա»-ի հիմնական կազմին, ապա ասեմ, որ պատճառն այն չէ, որ ուզում էի հանգիստ տալ ոմանց, այլ այն, որ մեր թիմում բոլորն են արժանի հնարավորություն ստանալուն: Մեսսին հրաշալի է իր խաղով: Եթե նույնիսկ չի ցուցադրում կատարյալ խաղ, միևնույն է՝ նրանից շատ բան է կախված»,- ասել է Վիլանովան:








































