Հնդկուհի սերիական հարսնացուն ավելի քան տասը ամուսիններից գումարը հափշտակելուց հետո անհետացել է: Նա առաջին անգամ ամուսնացել է 11 տարի առաջ: Սիդիք անվամբ տղամարդը նրա միակ երեխայի հայրն է: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ոստիկանությանը հայտնի դարձած նրա երկու ամուսիններից մեկը տեղացի ֆուտբոլիստ է, մյուսը՝ ավտոմեքենաների վաճառքի սրահի աշխատակից:
Հնդկաստանի Կերալա նահանգի բնակչուհի՝ 33-ամյա Շահանազի դեմ հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ նա փախուստի է դիմել՝ տասնյակ տղամարդկանց թողնելով կոտրված սրտերով և դատարկ գրպաններով: Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կարող է ներառված լինել այլ հանցագործությունների մեջ ևս:
Տեղեկություններ կան այն մասին, որ նա 50 անգամ «ամուսնացած» է եղել, սակայն ոստիկանությանը հաջողվել է դեռևս 15-ը բացահայտել:
Ոստիկանները սերիական հարսնացուի ապօրինությունների մասին իմացել են նրա դեմ բողոք ներկայացրած երկու ամուսիններից:
Նշենք, որ խաբեբան ապագա ամուսիններին հայտնել է, որ վաղ տարիքից որբ է մեծացել, ներկայացել է որպես Մադրասի Գերագույն դատարանի փաստաբան:








































