գոստոսի 27-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է ցանկանում նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Փրկարարների և շտապօգնության աշխատակիցների կողմից կանխվել է մոտ 35-37 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը: Ներկայումս քաղաքացին գտնվում է ՃԿԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայի մեջ:








































