Formula One ընկերության նախագահ և միլիարդատեր, 81-ամյա Բեռնի Էքլսթոունը գաղտնի ամուսնացել է իր 35-ամյա սիրեցյալի հետ: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը:
Ընդ որում` իրադաձության մասին լուրը եղել է կարծես ամպրոպ պարզ երկնքում. զույգն իր նշանադրության մասին հայտարարել էր դեռ ապրիլին, երբ միլիարդատերը Ֆաբիանա Ֆլոսիին նվիրել էր 158 հազար դոլարանոց մատանի:
Ինչպես հաջողվել է պարզել լրագրողներին, Էքլսթոունի ու նրա սիրեցյալի` մարքեթինգի տնօրեն, բրազիլուհի Ֆաբիանա Ֆլոսիի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել ընկերների մտերմիկ միջավայրում Էքլսթոունի 36 միլիոն դոլար արժողությամբ Գշտադ լեռնային հանգստավայրում:
Սակայն լուրը ոչ բոլորն են ուրախությամբ ընդունել: Այսպես, օրինակ, «Ֆորմուլա-1»-ի սեփականատիրոջ դուստրերը` 28-ամյա մոդել Թամարան և 24-ամյա դիզայներ Պետրան, ներկա չեն եղել իրենց հոր ամուսնությանը,- ընդգծում է The Daily Mail-ը:
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` դուստրերի ու Էքլսթոունի հարաբերությունները լարավել էին այն բանից հետո, երբ հայրը հայտնել էր իր հարսանիքը Գշտադում անելու մասին: Ընտանեկան առանձնատանը հարսանիքի մասին երազում էր նրա դուստր Թամարան մինչ ընկերոջից բաժանվելը:
Չնայած տարիքային տարբերությանը` Էքլթոունն ու 35-ամյա սիրեցյալի հետ Ֆլոսին հանդիպում էին 2009-ից:











































