Պեկինում տղամարդը նստել է տաքսու մեջ թողնված ներարկիչի վրա, որը, ինչպես պարզվել է հետագայում, վարակված է եղել ՁԻԱՀ-ով:
Օգոստոսի 23-ի գիշերը 37-ամյա չինացին, ում անունը չի հրապարակվում, նստել է տաքսի, որտեղ ոտքը ծակել է դիմացի նստարանի ետևի գրպանում տեղադրված ներարկիչի ասեղը: Գրպանիկում հայտնաբերվել էր նաև ներարկիչը` ինչ-որ հեղուկով լի:
Տղամարդը ասեղը և ներարկիչը տարածքային հիվանդանոցում հանձնել է հետազոտման, ինչի արդյունքում պարզվել է, որ այդ հեղուկը դրական է արձագանքում ՁԻԱՀ-ի հակամարմիններին:
Հաջորդ օրը չինացին Պեկինի Դիտան հիվանդանոցում ՁԻԱՀ-ի անալիզ է հանձնել: Ըստ արդյունքների՝ նրա մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել, սակայն նա պետք է հսկողության տակ լինի երեք ամսվա ընթացքում:
Տուժածի ընկերը, ով այդ պահին եղել է նրա կողքին, տեղեկացրել է, որ տվյալ տաքսի ընկերությունը հրաժարվում է ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն տուժածը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել դատարան:












































